HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժից տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. ՆԳՆ

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդատվություն ստանալու համար զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, ուժեղ երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter