HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշիրում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ։ Այս մասին հաղորդում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

«Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են բորբոսի հետքեր։

Ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները: Մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը գտնվել են վատթար վիճակում, մակերեսներն անհարթ են, առկա են ճեղքեր, ինչի պատճառով հնարավոր չէ հեշտությամբ մաքրել և ախտահանել։

Չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։

Չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter