
ԲԸՏՄ-ն Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցրել
Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։
«Ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- ասված է ԲԸՏՄ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել