
Ձնահյուս Արագած լեռան գագաթին․ արշավականներից մեկն անհետ կորել է (թարմացված)
Ժամը 18։59-ին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։
Ժամը 19։50-ին
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարկան ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։
Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Մեկնաբանել