Հայտնաբերվել է վանաձորցու դին
Օգոստոսի 5-ին` ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորին հարակից սարերում կորել է նույն քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Ալբերտ Շախկյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Կորածի ազգականների հետ համատեղ իրականացվել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 11.49-ին հայտնաբերվել է Ա. Շախկյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել