HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է նետել պարսպից ներս։

Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել նետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։

Ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter