HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետեր, ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին

ՀՀ Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ ՀՀ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում: Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն:

«Շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի և աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման մեր հանձնառությունը։ Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը գրանցել է եկամուտների 6% և զուտ շահույթի 35% զգալի աճ: Այս ուժեղ կատարողականը մեզ հնարավորություն է տալիս տրամադրել մեր բաժնետերերին կայուն և գրավիչ շահութաբաժիններ:

Շարժվելով առաջ՝ մենք ոգևորված ենք մեր ռազմավարական նախաձեռնությունների հեռանկարով, որի նպատակն է բարելավել մեր դիրքերը շուկայում և խթանել կայուն աճ: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը, կատարել էական ներդրումներ 5G տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև էլ ավելի բարելավել իր ծառայությունների որակը՝ բաժանորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար:

Ընկերության ղեկավարության կողմից թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հավատարիմ իրականացվող ռազմավարությունը շարունակում է ապահովել Ընկերության գործունեության բարձր շահութաբերությունը և առաջատար դիրքը շուկայում»,-ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter