HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային հիմադրամները գույք կնվիրեն էկոպարեկներին

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը ցանկանում է հեռադիտակներ նվիրել էկոպարեկային ծառայությանը։ Սարքավորումները կօգտագործվեն Վայոց ձորի, Սիսիանի, Սյունիքի, Կապանի և Զանգեզուրի տեղամասերում։ Կնվիրաբերեն նաև  համակարգիչներ, մոնիտորներ, սերվեր և այլ սարքավորումներ, որոնք, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, կապահովեն օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթները։

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ, սակայն էկոպարեկներին աջակցող օպերատիվ կառավարման կենտրոնն ամբողջությամբ ապահովված չէ անհրաժեշտ տեխնիկայով։ Գործադիրում կարծում են, որ շրջիկ էկոպարեկներին անհրաժեշտ է զինել տեխնիկական միջոցներով։ 

Ըստ օրենքի՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունը նույնպես իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։ Ուստի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը էկոպարեկային ծառայությանը 220 հատ «էլեկտրական պոմպով սրսկիչ ուսապարկ» կնվիրի՝ որպես հակահրդեհային միջոց։ Նպատակն է՝ բարձրացնել հրդեհային անվտանգության պաշտպանվածությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Թումանյանի, Իջևանի, Սևքարի, Սիսիանի և Վայոց ձորի անտառտնտեսություններում։

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter