
Վճռաբեկ դատարանը նույնպես մերժեց Հայկ Բաբուխանյանին
ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, քննարկելով Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի` ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի (Report.am կայքէջ) եւ Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2012 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը, որոշեց վերադարձնել այն: Վճռաբեկ դատարանը հիմնավորում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերի պահանջներին:
Հիշեցնենք, որ նախ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ Report.am-ի («Խմբագիր» ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի: Այնուհետեւ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և Report.am կայքի: Այս մասին հայտնում է Report.am-ը:
Մեկնաբանել