HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Թող Նիկոլ Փաշինյանը մտածի՝ եթե գերի լիներ, ի՞նչ կուզեր, որ իր վարչապետն աներ իր համար». ստորագրահավաք գերիների ազատ արձակման հարցով

Լոռի Ենիգոմշյանը մարտի 8-ից ստորագրահավաք էր իրականացնում Երեւանի Հյուսիսային պողոտայում և Change.org կայքում՝ Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս հայ գերիների ու պահվող անձանց ազատ արձակման հարցով։ Ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 750 մարդ, ևս 2100 հոգի ստորագրել է առցանց։ 

Այսօր՝ մարտի 13-ին, Ենիգոմշյանը նամակ հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ շարադրված էին այն քայլերը, որ պետք է անի ՀՀ Կառավարությունը գերիների վերադարձի համար։

Ենիգոմշյանի խոսքով, շատերն են ցանկանում միանալ ստորագրահավաքին, բայց քանի որ ժամանակը սուղ է եւ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել, նամակը հանձնվում է այսօր։ 

Անհրաժեշտ քայլերը, նրա կարծիքով, առաջարկել է Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը, դրանք կօգնեն ոչ միայն Վարդանյանին, այլեւ մյուս գերիներին ու պահվող անձանց։

Ջարեդ Գենսերը, մասնավորապես, առաջարկել էր.

  1. Ադրբեջանի կողմից քաղբանտարկայաների ազատ արձակումը հռչակել գերխնդիր։
  2. Մամուլի ասուլիս հրավիրել ու արծարծել գերիների հարցը։
  3. Խնդրել ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել դատավարություններին։ 
  4. Խնդրել Բաքվում դեսպանատներ ունեցող ՀՀ բարեկամ պետություններին դիտորդներ ուղարկել դատավարություններին։
  5. Քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
  6. Աջակցություն հայցել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ-ից։
  7. Շարունակել Ադրբեջանի նկատմամբ հարուցված դատական գործերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
  8. Օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից։

«Կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ մտածի, եթե ինքը ռազմագերի լիներ, կուզե՞ր, որ իր երկրի վարչապետն օգներ իրեն։ Եթե այո, ապա կխնդրեմ, որ ինքն էլ օգնի ռազմագերիներին»,-ասում է Լոռին։

Լոռի Ենիգոմշյանն իրավաբան է։ 2022 թվականի հոկտեմբերից տեղափոխվել է Հայաստան։ Լոռիի խոսքով, սա նվազագույնն է, որ հիմա կարող ենք անել որպես ՀՀ քաղաքացի։ «Սա առաջին քայլն է, հետագայում կքննարկենք հաջորդ քայլերը, թե էլ ինչ կարող ենք անել գերիների վերադարձին օգնելու համար»,- ասում է Ենիգոմշյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter