HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական կարիքների համար փորձանմուշների արտադրությունը կֆինանսավորվի

Կառավարության մարտի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծը՝ «Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին»։ 

«Որոշմամբ իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:

Արտադրողներին հնարավորություն է ընձեռվում սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար, համապատասխան քանակ ապահովելու նպատակով, օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։

Սահմանվում են նաև իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության բարձացում»,- ասված է ԲՏԱ նախարարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter