
«Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ը 302 000 դոլարի ներդրում է կատարել Հայաստանի աշխատուժում
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 302 000 ԱՄՆ դոլար չափով դրամաշնորհ է տրամադրել յոթ առաջատար կազմակերպությունների, որոնք հանձնառու են մեծահասակներին նախապատրաստել աշխատաշուկային, բարձրացնել մասնագետների որակավորումը և ամրապնդել մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները ամբողջ Հայաստանում։ Ստորեւ՝ հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունը։
Նշյալ ֆինանսավորմամբ աջակցություն կտրամադրվի՝ մասնագիտացված վերապատրաստումներ անցկացնելու հետևյալ ոլորտներում՝ էներգետիկ աուդիտ, ջրի կառավարում, արևային էներգիայի տեխնոլոգիաներ, մասնագիտական կրթության կատարելագործում, կարիերայի ծառայություններ և դասախոսական կազմի զարգացում: Հաշվի առնելով այս դրամաշնորհային շրջափուլի խիստ մրցակցային բնույթը՝ ստացված 82 հայտերի հիման վրա, Հիմնադրամը առաջնահերթություն է տվել այն ծրագրերին, որոնք ունեն հստակ իրականացման և կայունության ռազմավարություններ, չափելի ազդեցություններ և առավելագույնս համահունչ են ազգային լայնածավալ առաջնահերթությունների հետ:
Հիմնադրամը նաև հայտարարում է 2025 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհների հայտերի ընդունում՝ ուղղված Հայաստանի հանրակրթական համակարգի որակի բարելավմանը, հատկապես մարզերում: Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 31-ը։
Մեկնաբանել