HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցության ծրագիր տնտեսվարողների և ապահովագրական ընկերությունների համար

Կառավարությունը 2025-ին ևս կսուբսիդավորի գյուղատնտեսական ապահովագրությունները։ 2025 թվականի համար գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի փորձնական ծրագիր կիրականացնեն։ 

Որոշմամբ առաջարկվում է 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ 

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է, որ պետությունն աջակցի ոչ միայն տնտեսավարողներին, այլև ապահովագրական ընկերություններին։ Նախագծով՝ 2025 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերության պետությունը կվճարի տնտեսվարողին փոխհատուցվող գումարի ապահովագրավճարի 200%-ը գերազանցող մասը։ Իսկ մինչև այդ շեմը կվճարի ապահովագրական ընկերությունը։ Այս պահին, ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ծրագրին մասնակցում են «Լիգա Ինշուրանսը», «Ինգո Արմենիան», «Սիլ Ինշուրանսը»։

2023 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա, ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում: Պայմանավորված 2023 թվականին գրանցված բարձր վնասաբերությամբ՝ 2024-ին վերաապահովագրական ընկերությունը, որտեղ ապահովագրական ընկերությունները ապահովագրում  էին իրենց ռիսկերը, դուրս եկավ հայկական շուկայից։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հիմավորման՝ ընկերությունների ռիսկերը մեղմելու  գործառույթը ստանձնեց ՀՀ կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրեց նաև ապահովագրավճարի սուբսիդավորումը։

2024 թվականին ապահովագրվել է դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկտի ռիսկից, հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտի ռիսկից։ Այդ տարվա համար  ապահովագրական ընկերություն­ները վաճառել են 27 ապահովագրական պայմանագիր, համախառն ապահովագրա­վճարը կազմել է շուրջ 21.9 մլն դրամ։ Կնքված պայմանագրերի արդյունքում ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 247 հա։ 

2025-ին հնարավորություն կլինի ապահովագրել խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, սեխ, ձմերուկ, ցորեն, գարի, վարսակ։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ եղել են դեպքեր, երբ ապահովագրություն անող անձը դա արել է ոչ թե ներդրումները պաշտպանելու, այլ ապահովագրավճարից օգտվելու համար։ Այսինքն՝ օգտագործել է բարձր ռիսկային հողեր, որ ապրանքը փչանա, ապահովագրություն ստանա։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ ապահովագրական ընկերությունները ուշադիր կլինեն ապահովագրվող տարածքների ընտրությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համապատասխան միջոցների դեպքում հնարավորություն կլինի իմանալ, թե որ հողերն են առավել ռիսկային կարկուտի համար, և այդ հողերում ցանվող մշակաբույերը ոչ թե կապահովագրեն կարկուտից, այլ կտեղադրվեն հակակարտային կայաններ։

Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter