HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 20:18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ZIL» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter