HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակունյաց պողոտայում քարի և փայտի արտադրամասեր են այրվել

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 06:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարի և դրան կից փայտի արտադրամասերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են քարի արտադրամասի (225 քմ) բաղդադե առաստաղը և տանիքը՝ ներսում գտնվող գույքով, հարակից փայտի արտադրամասի բաղդադե առաստաղը (20 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ (30 քմ) և ներսում գտնվող գույքը (մոտ 5 քմ)՝ մասամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter