«Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման առթիվ
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներիս համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման եւ ազատազրկման:
Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ' ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարեւորությունը, որովհետեւ այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետեւում հայտնվելուց:
Երիտասարդները առավել եւս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման եւ հետագայում նաև նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել