HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով  մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյին: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:

Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում:

«Սկաուտական շարժումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այս տարի նշվում է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Ի դեպ, նշեմ նաև, որ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը վերջերս դարձել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք բոլոր նախադրյալները արդյունավետ համագործակցություն ծավալելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը։

Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև շարժման ավելի քան 39 միլիոն սկաուտների ողջույներն ու շնորհակալական խոսքերը հայկական սկաուտական շարժման 100-ամյակի միջոցառումների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ երիտասարդությունը մեծ կարևորություն և նշանակություն կարող է ունենալ ցանկացած համայնքի զարգացման հարցում:

Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցելու երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիրակությանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ընդգծել, որ քաղաքապետարանը միշտ բաց է` երիտասարդության հետ կապված համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործման հարցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter