
Միջազգային համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևոր տարր
Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմին։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ լրատվական ծառայությունից։
Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։
ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Սահմանների կառավարման ստորաբաժանման ղեկավար Սիրի Բյունին և Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործառնությունների բաժնի պետ Ջերեմի Միլսոմին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում կողմերը քննարկել են ուղևորների և բեռների ստուգման մեթոդների կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը։
Մեկնաբանել