
Փաշինյանը Իրանի նախագահին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել