HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառաջարկի Արթուր Նահապետյանի թեկնածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուական առանձին հանդիպումներ է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով իր որոշման մասին:

«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

Նաև շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ և օգտակար քննարկումների համար»,- գրել է Փաշինյանը:

Արթուր Նահապետյանը այս տարվա հունվարին նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերից։

Լուսանկարում՝ Արթուր Նահապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter