
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ մարտի 17-ին՝ ժամը 07:18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է։
«Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ 40 խմ քար․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկաին ծառայության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել