
«Հայկական ավիուղիները», օդանավերի պարկի փոփոխությամբ պայմանավորված, ժամանակավորապես դադարեցնելու է չվերթները
«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը հաղորդում է, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։
«Բոլոր այն ուղևորներին, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։
Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։ Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։
Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին վստահության համար։ Առաջիկայում «Հայկական ավիուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղևորների համար։
Կսպասենք ձեզ մեր նոր օդանավերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ավիաընկերության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել