HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը 2024 թվականն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 276 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 136%-ով (բացարձակ աճը՝ 159 մլրդ ՀՀ դրամ): Համախառն վարկային պորտֆելը հասել է 221 մլրդ ՀՀ դրամի՝ ավելանալով 147% (բացարձակ աճը 131 մլրդ ՀՀ դրամ), որից 39%-ը՝ սպառողական, 28%-ը՝ hիփոթեքային, 30%-ը՝ կորպորատիվ և 3%-ը՝ լիզինգ։

Ֆասթ Բանկում դրական ցուցանիշ է արձանագրվել նաև ավանդային պորտֆելում, նախորդ տարի բանկում ներգրավված ավանդներն աճել են 330%-ով և կազմել 147 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 113 մլրդ ՀՀ դրամ), ինչը վերահաստատում է Ֆասթ Բանկի վստահելիությունը։ 

Սրան զուգահեռ, 229%-ով աճել են բանկի պարտավորությունները՝ կազմելով 207 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 144 մլրդ ՀՀ դրամ)։ 2024 թվականին բանկի պարտատոմսերը կազմել են 13 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 129%-ով (բացարձակ աճը՝ 7 մլրդ ՀՀ դրամ)։ 

Նախորդ տարում Ֆասթ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 69 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 28% (բացարձակ աճը՝ 15 մլրդ ՀՀ դրամ), իսկ բանկի ընդhանուր շահույթը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդակենտրոն քաղաքականությամբ, ըստ այդմ՝ նախորդ տարում վերաբրենդավորել է 31 մասնաճյուղ, բացել է երկու մասնաճյուղ. Երևան քաղաքում` «Հին Նորքը» և Գյումրիում` «Անի» մասնաճյուղը։

Ըստ staff.am-ի ՀՀ աշխատաշուկա 2024 զեկույցի՝ Ֆասթ Բանկը ֆինանսաբանկային ոլորտի ամենախոշոր և ամենաակտիվ գործատուների առաջին հորիզոնականում է, բանկում աշխատում են  հազարից ավելի մասնագետներ։

Հավելենք նաև, որ 30%-ով աճել է Ֆասթ Բանկի կողմից ՀՀ պետական բյուջե գանձվող հարկը՝ հասնելով 4 մլրդ ՀՀ դրամի։ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ֆասթ Բանկը 74-րդ հորիզոնականում է։

Ֆասթ Բանկը, ֆինանսական դրական ցուցանիշներին զուգահեռ, նախորդ տարում մեծացրել է աջակցությունն ուղղված Հայաստանի սոցիալ-մշակութային ոլորտին։ Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացել են բազում բարեգործական համերգներ, շախմատի միջազգային մրցաշար, բանկը թևակցել է դասական համերգների իրականացմանը, ներդրումներ է կատարել Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների ենթակառուցվածքների արդիականացման մեջ և այլն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter