
Վարչապետը մասնակցել է ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցերի քննարկմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները՝ համակարգը լավարկելու և նախատեսված նպատակներին հասնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել