
Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 19-ին՝ ժամը 10։00-ից մինչև մարտի 20-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը.
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Լենինգրադյան 19-37 կենտ համարների, Մոնթե Մելքոնյան փողոցի,
- Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության ջրամատակարարումը:
Հ.Գ. Հաղորդագրության մեջ կատարվել է փոփոխություն։ Եղանակով պայմանավորված՝ Շենգավիթ վարչական շրջանում հայտարարված ջրանջատումը չեղարկվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել