HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարչության և երգեցողության դասընթացներ` Նարեկացի արվեստի միությունում

«Ես էս երգը չգիտեի: Նոր եմ լսում: Դուրս շատ  եկավ սովորելուց հետո»,- պատմում է 8-ամյա Ռոզան  Նարեկացի արվեստի միությունում երգեցողության դասից ստացած իր տպավորությունների մասին: Խնդրանքին` երգել իր իմացած երգերից մեկը, Ռոզիկն ամաչկոտ ժպիտով երգում է. «Պարում ենք պարը, Սիլոյի պարը, ծափ-ծափ-ծափ…»:

Հենց նրա համար, որ մեր երեխաները հոգեւոր երգերը լսեն,  սովորեն, վերջապես արվեստի հետ առնչվեն, Նարեկացի արվեստի միությունում մեկնարկել  է երգեցողության դասերի շարքը:
Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի երաժիշտ և խմբավար Վարուժան Մարգարյանի ղեկավարությամբ ու Լուսինե Սարգսյանի դաշնամուրային նվագակցությաբ Նարեկացի արվեստի միությունում  երեխաների հետ անցկացվեց  երգեցողության առաջին պարապմունքը:
Դասերը  շարունակական են լինելու, դրանք կընթանան ողջ օգոստոս ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Այս ժամանակահատվածում նրանք կսովորեն Սուրբ պատարագի երաշժտական մասերն ամբողջությամբ: 

Առաջին դասին ներկա 5-16 տարեկան 18 երեխաներից միայն 4-5 երեխան գիտեր հոգեւոր երգ, մյուսները Ռոզիկի նման հեռուստատեսությամբ լսած երգերը գիտեին:
Սկզբում կցկտուր, իսկ 1.5 ժամ անց արդեն իրոք երգող փոքրիկ, նորաստեղծ երգչախումբը կարողացավ երգել առաջին հոգեւոր երգը:

Նախաձեռնության հեղինակներն են Վարուժան  Մարգարյանն ու ՆԱՄ գեղանկարչության մասով գեղարվեստական ղեկավար Սեւան Նագգաշյանը:

Երգեցողության դասից հետո մեկնարկեց նաեւ գեղանկարչական խմբակի առաջին պարապմունքը: Դրանք շաբաթական մեկ անգամ հաճախանակությամբ  կշարունակվեն ողջ ուսումնական տարվա ընթացքում: Դասընթացները վարում է նկարչուհի Սեւան Նագգաշյանը

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  ՆԱՄ-ում մանուկների հետ անցկացրած նկարչության վարպետության դասի ժամանակ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը խոստացել էր հիմնել գեղանկարչության խմբակ, որտեղ երեխաներն անվճար հիմունքներով ձեռք կբերեն ակադեմիական նկարչության հմտություններ ու գիտելիքներ:

Այսօր արդեն խոստումն իրականություն է դարձել:

Երգեցողության եւ նկարչության հաջորդ  պարապմունքը կկայանա  օգոստոսի 10-ին` ժամը 11.00:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter