HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով թռիչքներ կիրականացնի

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ավիաընկերության կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter