HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով և մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը, խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ Հայաստանի և Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարին 9 տարի երկիրը ղեկավարած Ջասթին Թրյուդոն հայտարարել էր Կանադայի վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Մարտի 10-ին Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ էր ընտրվել Կանադայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնին՝ փոխարինելով Թրյուդոյին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter