HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանը 2 մլն դրամ ջրի պարտք է ունեցել

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոռոգման համար նախատեսված ջուր է օգտագործել և գումարը չի վճարել։ Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանի պարտքի չափը կազմում է 2 միլիոն դրամ։

Կոտայքի մարզի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Անտոն Պապոյանի համբերության «բաժակն» այնքան է լցվել, որ պաշտոնապես գրություն է ուղարկել, որպեսզի այդ գումարը «վճարեն»։

Պապոյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Ծառուկյանն արդեն այդ գումարը վճարել է. «Ո՞վ է Ձեզ այդ տեղեկությունները հայտնել, ինքն արդեն վճարումը կատարել է ու պարտք-պահանջ չունի։ Ուղղակի ինքը տեղյակ չի եղել։ Դե հիմա իրեն աշխատողները չեն տեղեկացրել, որ պարտք է, երբ որ տեղեկացրել են, անմիջապես փակել է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter