HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում:

Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter