Կարբի գյուղում դիակ է հայտնաբերվել
Երեկ` ժամը 19.54-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Կարբի գյուղի Ա. Բաբայան 2 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: ԱԻՆ-ն հայտնում է, որ փրկարարները, իրավապահ մարմինների ներկայությամբ, բացել են նշված տան դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933 թ. ծնված Նադեժդա Աբազյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել