HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևանում, կան տուժածներ և մեկ զոհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 01:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ 

Դեպքի վայրում (երթևեկելի հատվածում) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։

Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter