HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ-ն շուրջ 1 մլրդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար։ 

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ

  • քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ.
  • հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման.
  • հաղորդագրությունները չեն պարունակել տարիքային սահմանափակման և կորուստներ կրելու վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացնող տեղեկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter