HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2026-2027թթ. հարկաբյուջետային և ծախսային շրջանակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter