HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մարտի 21-22-ին սպասվում է անձրև

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter