HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան-Կոբախիձե հանդիպում՝ Երեւանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:

«ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի:

Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter