
«Signal մեսենջերի վրա հարձակում է գնում»․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ «Signal» մեսենջերի վրա հարձակում է գնում։
«Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։
Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը, որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։
Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։
- Խուճապի չտրվել
- Չպատասխանել
- Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock.
- Մուտքագրեք թվային պին կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»,- ասված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել