HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն այսօր ներկայացված է երկու ըմբիշով

Այսօր օլիմպիական գորգ դուրս կգան 66 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը եւ 96 կգ-ային Արթուր Ալեքսանյանը: Վիճակահանությամբ Վարդերեսյանը որակավորման փուլում հանդիպում ունի հարավկորեացի Կիմ Հյոնվուի հետ, որում հաջողության հասնելու պարագայում կմրցի կուբացի Պեդրո Մյուլենսի հետ: Վերջինս ազատված է որակավորման փուլի մարտերից: Վարդերեսյանի մարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 16:00-ին: 

Իսկ ահա 96 կգ-ային Արթուր Ալեքսանյանը, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է, 16:45-ին 1/8-ում մրցելու է իտալացի Տաիգորո Տիմոնչինիի հետ: Հաղթելու դեպքում նրա մրցակիցը կլինի Իլդեմ-Ռեզայի թուրք-իրանական զույգի հաղթողը: Հատկապես Արթուրից սպասելիքները մեծ են: 

Երեկ ավարտվեցին 60, 84 եւ 120 կգ քաշայինների մրցումները: 60-ում չեմպիոն դարձավ իրանցի Հաջի Օմիդ Նորուզին, 2-րդը վրացի Ռեւազ Լաշխին էր, բրոզե պարգեւները բաժին հասան ռուսաստանցի Զաուր Կուրմագոմեդովին եւ ճապոնացի Ռյուտարո Մացումոտոյին: 84-ում անգերազանցելի էր ռուսաստանցի Ալան Խագոեւը, արծաթը նվաճեց եգիպտացի Կարամ Էբրահիմը, հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին ղազախ Դանյալ Գաջիեւն ու լեհ Դամիան Յանիկովսկին: 120 կգ քաշային կարգում անակնկալներ չեղան. երկրորդ անգամ օլիմպիական բարձունքը նվաճեց կուբացի Միխաին Լոպեսը, որն առանց բարդության հաղթեց էստոնացի Հեիկի Նաբիին, 3-րդ տեղը նվաճեցին թուրք Ռիզա Կայալփը եւ շվեդ Յոհան Էվրենը:

Երեկ կայացել է նաեւ 105 կգ քաշային ծանրորդների մրցությունը: Ոսկին նվաճել է ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտին, արծաթը բաժին է հասել իրանցի Նավաբ Նասիրշելալին, իսկ բրոնզը՝ լեհ Բարտլոմեյ Բոնկին: Այսօր հարթակ դուրս կգան գերծանրքաշայինները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter