HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջ սննդակարգի վերաբերյալ խորհուրդներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Տարին առողջ անցկացնելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջ սննդակարգի վերաբերյալ խորհուրդներ է ներկայացրել, որոնք կարող եք տեսնել ստորև․

«Ձեր սննդակարգում համադրեք տարբեր մթերքներ՝ ներառյալ մրգեր, բանջարեղեն, հատիկավոր բույսեր, ընդեղեն և ամբողջահատիկներ: Մեծահասակները պետք է օրական առնվազն հինգ բաժին (400 գ) միրգ և բանջարեղեն ուտեն: Դուք կարող եք ավելացնել մրգերի և բանջարեղենի համամասնությունը ձեր ճաշացանկում, եթե

  • ձեր կերակուրում միշտ բանջարեղեն ներառեք,
  • կերակուրների արանքում թարմ մրգեր և բանջարեղեն ուտեք,
  • բազմազան դարձնեք մրգերի և բանջարեղենի տեսականին, և
  • կերեք դրանք իրենց սեզոնին:

Առողջ սնվելով՝ դուք կնվազեցնեք թերսնման և ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի առաջ գալու հավանականությունը»:

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter