
Այսօր և վաղը տեղումներ են սպասվում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, հատկապես գիշերը, ձյան տեսքով, մարտի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։
Մայրաքաղաքում մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել