HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:

Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան – Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Մեկնաբանություններ (1)

Արշակ
Դրա փոխարեն անհրաժեշտ է չեղյալ համարել Մոսկովյան և Իսահակյան փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխությունը, քանի որ այն փոխանակ կանոնակարգի երթևեկությունը, ընդհակառակը, այն որևէ աղերս չունի առաջարկված խնդրի լուծման հետ։ Զարմանալի է, որ պատասխանատուները հաշվի չեն առել,որ Մոսկովյան-Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկը իր վրա է վերցնում 2 ծանրաբեռնված և մեծ ինտենսիվություն ունեցող փողոցների տրանսպորտային հոսքերը ե այդ պայմաններում կազմակերպել միակողմանի երթևեկություն, նշանակում է կաթվածահար անել երթևեկությունը, ինչը այսօր նկատվում է։ Ուղղակի զարմանալի է,ուր են նայում պատասխանատուները։Ոչ բոլոր դեպքերում են նախաձեռնությունները արդարացված։Ուղղակի պետք քաղաքական կամք ունենալ և չեղարկել չարդարացված փոփոխությունը։Դրա փոխարեն անհրաժեշտ է ուսումնասիրել տրանսպորտային հոսքերի շարժման ուղղությունը և նրա բաշխվածությունը ըստ օրվա ժամերին։Դրա համար անհրաժեշտ է կատարել նպատակային ուսումնասիրություններ,որի հիման վրա միայն կատարել անհրաժեշտ փոփոխություններ,այլ ոչ թե պարեկային ծառայությանը ծանրաբեռնել ոչ արդյունավետ երթևեկության կազմակերպման խնդրի լուծմամբ։Կարճ ասած,անհրաժեշտ է իրավիճակին համապատասխան լուծում տալ և եթե մի բան էլ չի ստացվում,ամոթ չէ,պետք է հետ քայլ անել։Իսկ ինչ վերաբերվում է երթեւեկության կազմակերպման ամբողջական խնդրի լուծմանը, ապա անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում ցուցաբերել,այլ ոչ թե այս կամ այն խնդրին տալ տեղական լուծում,որը հիմնականում արդարացված չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter