HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Վրաստան-Հայաստան. վիճակագրությունը մրցակցի օգտին է

Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության փլեյ-օֆ փուլում այսօր՝ 18:00-ին, Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենայում» կսկսվի Վրաստան-Հայաստան մրցավեճը: Հիշեցնենք, որ ամսի 20-ին վրացիները Երեւանում հաջողության հասան 3-0 հաշվով:

Հարեւան երկրների թիմերը վիճարկում են Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիրը: Երկու խաղերի արդյունքներով հաղթողը 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա Ազգերի լիգայի B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում: Նկատենք, որ խմբային փուլում մեր թիմը C լիգայի իր խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ B լիգայի իր խմբում 3-րդ տեղը, ինչը նրանց անցումային խաղեր անցկացնելու հնարավորություն է տվել:

ՀՖՖ-ն քիչ առաջ հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակը, որում չեն ընդգրկվել պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: Գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռանոսը պահանջել է տեղ հիմնական կազմում, այլապես կհեռանա թիմից, ինչն էլ տեղի է ունեցել: 

Վրաստան-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմն Անգլիայից է: Մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը եւ Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:

Մինչ այս Հայաստանն ու Վրաստանը ազգային հավաքականների մակարդակով անցկացրել են 8 խաղ, Հայաստանը հաղթել է 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 4 անգամ էլ հաղթել են վրացիները: Մերոնք այս հանդիպումներում խփել են 8 գոլ, բաց թողել 17-ը:

Ներկա պահին մեր ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 100-րդն է, իսկ Վրաստանը՝ 68-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter