Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատերը պատրաստ է ընդունել սիրիահայերին
Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրիալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տաս սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին` միայն կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) վճարելու պայմանով:
Գործարարն ինքը ծագումով Հալեպից է, մինչև երեսունհինգ տարեկանը բնակվել է Սիրիայում, այնուհետև գնացել Ֆրանսիա և Ավստրալիա: Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն Աբուլաքյանի մոտ մտահոգություններ է առաջացրել մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ, ինչն էլ առիթ է հանդիսացել նման առաջարկի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել