HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Ա.Ծ.-ի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

«Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter