HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումները շարունակվում են

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ համատեքստում ընթացող քննարկումներին։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կատարված աշխատանքները՝ անդրադարձել է արդեն իսկ մեկնարկած բանակցություններին, գործառնական փուլին և աշխատանքների համակարգմանը։ Նա նշել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի Գործողությունների ծրագիրը։

Մեգլենա Կունևան ներկայացրել է վիզաների ազատականացման Բուլղարիայի փորձը՝ անդրադառնալով այդ համատեքստում կատարված աշխատանքներին և այն ինստիտուտներին, որոնք ձևավորվել են ի նպաստ վիզաների ազատականացման գործընթացների արդյունավետ համակարգման, կառավարման և իրականացման։ Նա ներկայացրել է նաև պետության համար մի շարք կարևոր ասպեկտներ և մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո գրանցված հաջողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև տեսական և գործնական բնույթի այլ հարցեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter