HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Grid Dynamics ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական և ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով  ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին:

«Մխիթար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկայացրել է  ՀՀ կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական  ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Այդ համատեքստում, նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես կարևորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:

Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև Երևանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։

Նա նաև ողջունել է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությունը և դրան հասնելու ուղղությամբ նախարարության նախաձեռնությունները։ Հաշվի առնելով այս գործընթացները՝ ընկերությունը նախատեսում է առաջիկայում 350 աշխատակիցներին ավելացնել ևս 150-ի համարժեք նոր հաստիքով՝ հասցնելով անձնակազմի ընդհանուր թիվը 500-ի։

Կողմերը փոխանակվել են փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ մի շարք մտքերով և առաջարկներով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների և քայլերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter