
Կասեցվել Է «Մովա» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Գյումրի, Ղարսի խճ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել