
Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ոստիկանության հերթական բացահայտումը
Քրեական ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 13-ին, ժամը 23։30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։
«41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի և 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:
Պարզվել է նաև, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են շուրջ 2 կգ 810 գ. մեթամֆետամինի, 1 կգ 26,19 գ. մարիխուանայի, 812 գ. հերոինի, 229,52 գ. ափիոնի, 36 գ. կոկաինի և 30,52 գ. հաշիշի յուղի նմանվող զանգվածներ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել