HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից (Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ) ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր:

  • Խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ սարքերով,արհեստական օդափոխության համակարգերով, անձնակազմի համար հանդերձարանով,
  • հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • դեպի դուրս բացվող պատուհաններն չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
  • սեղանների մակերեսները եղել են անհարթ ու ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter