HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Գերմանիայից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

«Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը»,- նշվում է ՍԱՏՄ-ի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter